Վրաստանի դատախազությունը Կիեւից պահանջել Է արտահանձնել Սահակաշվիլիին

13:18, 18 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցում Է ուղարկել մի քանի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի իրավապահ մարմիններին երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է «Իմեդի» հեռուստաալիքը՝ վկայակոչելով հսկիչ գերատեսչության գրավոր պատասխանը:

«Գլխավոր դատախազությունը Միխեիլ Սահակաշվիլիի հարցով բանակցություններ Է վարում տարբեր երկրների պատկան մարմինների հետ, շարունակվում են անհրաժեշտ բոլոր համապատասխան իրավական ընթացակարգերը»,-ասված Է հաղորդագրության մեջ: Նամակում նշվում Է, որ Վրաստանի դատախազությունն ուկրաինական կողմին հարցում Է ուղարկել Սահակաշվիլիին արտահանձնելու վերաբերյալ, ինչպես նաեւ ասված Է, որ «Վրաստանի Գլխավոր դատախազությունն ակտիվորեն համագործակցում Է Ուկրաինայի Գլխավոր դատախազության հետ»:

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին հուլիսի 31-ին հայտարարել Էր ցանկացած երկրից Սահակաշվիլիի արտահանձնումը պահանջելու պատրաստակամության մասին, որը նախկին նախագահը որպես բնակության վայր կընտրի Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո:

Այս շաբաթվա սկզբին Վրաստանի նախկին նախագահ, ինչպես նաեւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am