Ճապոնիան և ԱՄՆ-ը հայտարարել են Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության կարևորության մասին

12:56, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոն և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու կարևորության վերաբերյալ հանգել են միևնույն կարծիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ փոխանցելով Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունը:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոյի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հանդիպման ժամանակ Ռուսաստանի թեման առանձնացված է եղել:

«Նախարար Կոնոն անդրադարձ է կատարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ առաջին հանդիպմանը: Երկու կողմերն էլ հանգել են այն կարծիքին, որ միջազգային բարդ իրավիճակի պայմաններում կարևոր են Ռուսաստանի հետ կապերն ու երկխոսությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարության և պաշտպանության գերատեսչությունների միջև տեղի էր ունեցել 2+2 ձևաչափով հանդիպում: Գլխավոր թեմաներն էին անվտանգության և միջազգային իրադրության հարցերը: Ճապոնիայի երկու նախարարներ էլ իրենց պաշտոնները զբաղեցրել են օգոստոսի սկզբին:


© 2009 ARMENPRESS.am