Թուրքիայում երկու ահաբեկիչ պայթեցրել են իրենց

12:50, 18 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Թունջելի նահանգում երկու ահաբեկչ, հրաժարվելով հանձնվել իրավապահ մարմիններին, պայթեցրել են իրենք իրենց:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Habertürk-ը:

 Ահաբեկիչներից մեկը եղել է կին: Ո Բացահայտելով նրանց բնակության վայրը՝ ոստիկանությունը շրջապատել էր և պահանջել հանձնվել, ինչի ժամանակ էլ ահաբեկիչներն իրականացրել են պայթյունը:

 Ահաբեկիչների կացարանում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր և պայթուցիկ սարքեր:


© 2009 ARMENPRESS.am