Բարսելոնայի ահաբեկչության հեղինակները թուրքական ռեստորանում պատանդներ են պահում. ԶԼՄ-ներ

20:36, 17 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում մարդկանց բազմության մեջ մխրճված փիքափի դեպքից հետո Բարսելոնայի ռեստորաններից մեկը ներխուժած երկու զինված անձինք, ենթադրաբար, պատանդներ են պահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է El Periodico-ն:

Ավելի վաղ Vanguardia թերթը, վկայակոչելով TV3 հեռուստաընկերությանը, տեղեկացրել էր, որ Բարսելոնայում ողբերգության մեղավորները բարիկադավորվել են թուրքական ռեստորանում:

Այդ տեղեկատվությունը պաշտոնական չէ, սակայն այն ներկայացրել է ոստիկանության աշխատակիցը: Նրա տեղեկություններով, նրանք զինված են:

Դեպքի հետևանքով զոհվել է 1-2 մարդ, ավելի քան 20-ը ստացել մարմնական տարբեր աստիճան վնասվածքներ:

Տեղի ունեցած ոստիկանությունը գնահատել է որպես ահաբեկչություն:     

 


© 2009 ARMENPRESS.am