Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել

16:12, 17 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: Ինչպես  հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ը,  ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով:


© 2009 ARMENPRESS.am