Ներկայացվել Է Nokia-ի ամենաթանկ սմարթֆոնը

15:07, 17 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: HMD Global ընկերությունը ներկայացրել Է Nokia 8 սմարթֆոնը: Այս պահին դա ընկերության ամենաթանկ եւ արտադրողական հեռախոսն Է: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 17-ին ստացվել Է «Լենտա.ռու»-ում:

Սարքը Ռուսաստանում վաճառքի կհանվի սեպտեմբերի 1-ին 40 հազար ռուբլի գնով: Nokia 8-ն ունի 5,3-դյույմանոց IPS-դիսփլեյ՝ 1440 կետերի 2560 լուծաչափով՝ պաշտպանված Gorilla Glass 5 ապակով: Կրկնակի խցիկը բաղկացած Է գունավոր եւ մոնոքրոմ սենսորներից՝ 13 մեգափիքսել լուծաչափով եւ օպտիկական կայունացմամբ: Nokia 8-ի գլխավոր առանձնահատկություններից մեկը սոցցանցերում հեռարձակում վարելու հնարավորությունն Է միաժամանակ ճակատային եւ հիմնական խցիկներից: Նաեւ այն Andoid-ով առաջին սմարթֆոնն Է՝ Zeiss օպտիկայով եւ Nokia OZO Audio գործառույթով՝ ծավալային հնչյունի ձայնագրության համար:

Սմարթֆոնն ստացել Է Qualcomm Snapdragon 835 ութմիջուկանոց պրոցեսոր, չորս գիգաբայթ օպերատիվ եւ 64 գիգաբայթ ներսարված հիշողություն՝ microSD քարտերի օժանդակությամբ:


© 2009 ARMENPRESS.am