Հայաստանից հինգ բռնցքամարտիկ հանդես կգան Մախաչկալայում

15:30, 16 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մախաչկալայում կայանալիք միջազգային մրցաշարում Հայաստանը կունենա 5 մասնակից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Դաղստանի մայրաքաղաք կմեկնեն Վահե Բադալյանը (52 կգ), Կորյուն Աստոյանը (69 կգ), Յուրա Դարաբյանը (75 կգ), Հենրիխ Սարգսյանը (91 կգ) եւ Անուշ Գրիգորյանը (52 կգ):

Մախաչկալայում  մարզիկները հանդես կգան հավաքականի մարզչական շտաբի անդամ Ռուդիկ Մկրտչյանի ղեկավարությամբ:


© 2009 ARMENPRESS.am