Ամերիկացի գիտնականները փորձարկել են 3D-տպիչի հնարավորությունները վակուումում

11:21, 16 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի Էյմսի անվան հետազոտական կենտրոնում տեղի են ունեցել 3D-տպիչի փորձարկումները բաց տիեզերք նմանակող պայմաններում: Ինչպես օգոստոսի 15-ին հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, գիտափորձը տեղի Է ունեցել 24 օրվա ընթացքում վակուումային խցիկում գերցածր ջերմաստիճանների պայմաններում: Փորձարկումների ընթացքում պոլիմերներից եւ տարբեր համահալվածքներից պատրաստվել են մի քանի կառուցվածքներ՝ մինչեւ 85 սանտիմետր երկարությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սա կարեւոր արդյունք Է, քանի որ մենք ցուցադրեցինք տիեզերական տարածության պայմաններին արտադրության ադապտացման հնարավորությունները,- Space.com-ին տված հարցազրույցում նշել Է Made In Space ընկերության գլխավոր կառավարիչ Էնդյու Ռաշը:- Մենք նվազագույնի հասցրեցինք այն խնդիրները, որոնք կապված են այս տեխնոլոգիայի օգտագործման հետ:

Ավելի վաղ այդ ընկերության 3D-տպիչները հասցվել են Միջազգային տիեզերակայան եւ ցուցադրել անկշռության պայմաններում տարբեր առարկաների պատրաստման հնարավորությունը: Այս տպիչները Archinaut ռոբոտացված համակարգի բաղկացուցիչ մասն են, որը հանդերձված Է դիստանցիոն մանիպուլյատորով, որը կարող Է գործողություններ իրականցնել 3D-տպիչով եւ դետալներ պատրաստել բաց տիեզերքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am