Քանդված կամարաշարի վերականգնմամբ ավարտվում է «Օձունի նոր կյանք» ծրագրի վերջին փուլը  

16:10, 15 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օձունի եկեղեցու վերածննդի ծրագրի ավարտին հաշված օրեր են մնացել: Սկսած 2011 թվականից փլուզման վտանգի առջև կանգնած Լոռվա թագուհին նոր շունչ ստացավ:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օձունի նոր կյանք» ծրագրի մամուլի բաժնից,Օձունի եկեղեցու վերականգնման համար կիրառել են եվրոպական նորագույն տեխնոլոգիաներ, որոնք մինչ այդ Հայաստանում երբևէ չէին կիրառվել, լուծումներ, որոնք հուշարձանների վերականգնման հարցում աննախադեպ էին ամբողջ հետխորհրդային տարածքում:

Օձունում եռում են վերջին փուլի աշխատանքները. վերականգնվում է ԽՍՀՄ տարիներին վերակառուցման նպատակով քանդված և երկրի փլուզման պատճառով այդպես էլ չվերականգնված հյուսիսային կամարաշարը: Նախապատրաստական թեժ փուլում է գտնվում ծրագրի ավարտին նվիրված արարողությունը:


© 2009 ARMENPRESS.am