Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների թիվը գերազանցել Է մեկ միլիոնը
14:35, 14 Օգոստոս, 2017Դրանցից 825 հազարն Էլեկտրամոբիլներ են, մնացած193 հազարը՝ հիբրիդային ավտոմեքենաներ, նշված Է հաղորդագրության մեջ: Էլեկտրակարերի վաճառքները խթանելու համար նախարարությունը 2016 թվականին հաստատել Է հինգ փորձնական քաղաքներ, որտեղ «Էկոլոգիապես բարեկամական» տրանսպորտի տերերին արտահերթ կարգով տալիս են «կանաչ» ավտոմոբիլային համարանիշեր՝ հատուկ տարբերանշաններով: Ենթադրվում Է, որ 2018 թվականի առաջին կեսին այդպիսի համարներ կլինեն արդեն Չինաստանի բոլոր քաղաքներում:
Սպասվում Է, որ 2020 թվականին Չինաստանում Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների ընդհանուր արտադրությունը կգերազանցի հինգ միլիոն միավորը: Մեծ ժողովրդականություն են վայելում շուրջ 6 հազար յուան (շուրջ հազար դոլար) արժողությամբ փոքր Էլեկտրամոբիլները:
Ավելի վաղ ՉԺՀ-ի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը հայտնել Է, որ Չինաստանը 2016 թվականի արդյունքներով աշխարհում առաջին տեղն Է զբաղեցրել Էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքների ցուցանիշով: Անցյալ տարի երկրում իրացվել Է 507 հազար նման փոխադրամիջոց, մինչդեռ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել Է 370 հազար միավոր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am