Բրյուսելի գլխավոր հրապարակը զարդարել են հարյուր հազարավոր բեգոնիաներով հյուսված գորգով

11:45, 14 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի կենտրոնական հրապարակում՝ Գրան Պլյասում, փռված Է հարյուր հազարավոր կենդանի ծաղիկներից հյուսված գորգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին: Երկու տարին մեկ Եվրոպայի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը զարդարելու ավանդույթը ծնվել Է 1971 թվականին:

Այս տարի վիթխարի «ծաղկաթմբի» մակերեսը, որը մեկ օրում ձեռքով տնկել են հարյուրավոր բելգիացի ֆլորիստներ, կազմել Է շուրջ երկու հազար քառակուսի մետր: «Ծաղիկներ եւ մրգեր» թեմայով գունագեղ զարդանկարի ստեղծման համար դիզայներներին պահանջվել են 600 հազար գույնզգույն բեգոնիաներ եւ մի քանի տասնյակ հազար գեորգիններ:

Ֆլորիստների ստեղծագործությամբ կարելի կլինի հիանալ ընդամենը չորս օր՝ օգոստոսի 11-ից մինչեւ 14-ը:


© 2009 ARMENPRESS.am