Վիեննայում ձերբակալվել են մաքսանենգ ճանապարհով 150 տուփ ծխախոտ անցկացնել փորձող ուկրաինացիներ

18:02, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի մայրաքաղաքում Միգրացիոն ոստիկանությունը ձերբակալել է Ուկրաինայի երկու քաղաքացու ծխախոտային խոշոր ծավալի արտադրանքը մաքսանենգ ճանապարհով անցկացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացնում են տեղի իրավապահ մարմինները:

Ոստիկանության միգրացիոն բաժանմունքը հատուկ օպերացիա է անցկացրել Վիեննայի երկաթգծային կայարանում: Ոստիկանության աշխատակիցները ստուգել են երկու ուկրաինացիների ուղեբեռը և դրանում հայտնաբերել ծխախոտի 150 տուփ, որը պարունակում է 30 հազար գլանակ: Ուկրաինացիները ցանկանում էին անցկացնել մաքսանենգ ճանապարհով: Ամբողջ ապրանքն առգրավվել է, ուկրաինացիները` ձերբակալվել են: Դեպքի առթիվ անցկացվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am