Նիագարա ջրվեժից սև կեղտաջրի արտահոսք է եղել

17:54, 12 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիագարա ջրվեժից սև հոտավետ կեղտաջրի արտահոսք է եղել: Տեղի համապատասխան մարմիններն ասում են, որ սև գույնը ջրի մաքրման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նիագարա նահանգի օրենսդիր մարմինը քվեարկել է հօգուտ Նյու Յորքի գլխավոր դատախազի՝ դեպքն ուսումնասիրելու խնդրանքով:

Կեղտոտ և հոտավետ ջուրը հայտնվել է Նիագարայի ստորին հատվածում: Որոշներն ի սկզբանե կասկածում էին, որ այն նավթի արտահոսքի արդյունք է: Սակայն Նիագարա ջրվեժի ջրային խորհուրդը (Niagara Falls Water Board (NFWB) հայտարարել է, որ այն ջրի մշակման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է, և ներողություն է խնդրել  բնակիչներից ու զբոսաշրջիկներից անհանգստություն պատճառելու համար:

Խորհուրդը հայտարարությունում մասնավորապես ասում է՝ սև ջուրն անհրաժեշտ և կարճ ժամանակով ջրի մշակման գործընթացի արդյունք է: Նշվում է, որ մշակման գործընթացն անհրաժեշտ է եղել, իսկ արտահոսքը՝ թույլատրելի սահմաններում: 

Պաշտոնյաներն ասում են, որ գործարանը պատշաճ աշխատանք է կատարում՝ կանխելու արտահոսքը: 


© 2009 ARMENPRESS.am