Եգիպտոսի տրանսպորտի նախարարի խորհրդականը գնացքների վթարի վայր մեկնելուց հետո մահացել է

17:19, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի տրանսպորտի նախարարի երկաթգծերի գծով խորհրդական Մուստաֆա Ալ-Սայեդը երկու գնացքների բախման վայր այցելելուց հետո մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:

Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել: Խորհրդականը հոսպիտալացվել է, կոմայի մեջ ընկել և հետո մահացել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում, գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է:


© 2009 ARMENPRESS.am