Ճապոնիայում ուղևորատար ինքնաթիռը արտակարգ վայրէջ է կատարել

16:28, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական All Nippon Airways (ANA) ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռը օգոստոսի 12-ին վթարային վայրէջք է կատարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը, այս մասին տեղեկացրել է Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքների, տրանսպորտի և զբոսաշրջության նախարարությունը:

Նշվում է, որ «Boeing  777»  ինքնաթիռի թռիչքից հետո արձանագրվել է խցիկում ճնշումը կարգավորող համակարգի անսարքություն, որից հետո օդանավը ստիպված շրջել է և կատարել վթարային վայրէջք: Ուղևորներից և անձնակազմից և ոչ մեկը չի տուժել:


© 2009 ARMENPRESS.am