Լեհաստանում ամպրոպից 5 մարդ է մահացել

15:28, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի հարավային հատվածներում ամպրոպի ու ուժեղ քամու հետևանքով տարբեր շրջաններում արձանագրվել է մահվան 5 դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին,  նաև վիրավորվել է 28 մարդ:

Մասնավորապես, Զապորա բնակավայրում ծառի ընկնելու պատճառով մահացել է 48-ամյա տղամարդը: Դրանից բացի, Սուշեկ քաղաքի մոտակայքում գտնվող ճամբարներից մեկում երկու անչափահաս երեխա  մահացել է արմատախիլ եղած ծառի ընկնելու հետևանքով: Մահվան դեպքեր են գրանցվել նաև այլ շրջաններում:

Ներկայում ամպրոպի և ուժեղ քամիների պատճառով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:


© 2009 ARMENPRESS.am