Չինաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ

15:00, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին և Հյուսիսային Կորեայի իշխանությանը զսպվածություն ցուցաբերել և ձեռնպահ մնալ «բառերից և գործողություններից, որոնք կարող են երկու երկրների միջև ուժեղացնել լարվածությունը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «BBC»-ին, հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահը նշել է, որ թե ԱՄՆ-ի և թե ԿԺԴՀ-ի շահերից է բխում ձգտել նրան, որ Կորեական թերակղզին լինի ապամիջուկային գոտի:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ երկու կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի ագրեսիվ և սադրիչ գործողությունները:


© 2009 ARMENPRESS.am