Եգիպտոսում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի

14:34, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի շրջանում,  գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի, առնվազն 179 մարդ տուժել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ալ-Արաբիա հեռուստաալիքին:

Ավելի վաղ Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հայտարարել էր 36 մահացածների և ավելի քան 120 վիրավորների մասին:


© 2009 ARMENPRESS.am