Ադրբեջանը մեկ շաբաթում Արցախի ուղղությամբ ավելի քան 2200 կրակոց է արձակել

14:33, 12 Օգոստոս, 2017
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն՝ իրենց ձեռքում պահելով մարտավարական նախաձեռնությունը:


© 2009 ARMENPRESS.am