Լևոն Արոնյանը Սինքֆիլդի գավաթի վերջին տուրում պարտվել է

13:40, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից, վերջին՝ 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը սևերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից եւ զիջել առաջատարի դիրքը: Հայ գրոսմայստերը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձել է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):


© 2009 ARMENPRESS.am