Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը

13:08, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 


© 2009 ARMENPRESS.am