Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ ամենամեծ հենարանը Հոմսում

12:30, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական զորքերը և դաշնակից ուժերն ամբողջությամբ ազատագրել են Աս-Սուխնե քաղաքը՝ ոչնչացնելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ամենամեծ հենարանը Հոմս նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սիրիական բանակն ազատագրել է Հոմս նահանգում ԻՊ վերջին հենակետներից մեկը՝ Աս-Սուխնե քաղաքը ամբողջությամբ»,- փոխանցում է գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am