Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է

11:11, 12 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Այս առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: «Սիրելի երիտասարդներ, իմ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։

Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է։ Եվ դա մեր երիտասարդներն ապացուցում են ամենուր՝ թե՜ սահմանին ծառայությամբ՝ անառիկ պահելով առաջնագիծը, թե՜ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ բարդագույն լուծումներ առաջարկելով աշխարհին, թե՜ պետական ապարատում՝ նոր մշակույթ մտցնելով կառավարման ոլորտում

Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր երկրի զարգացման։ Համախմբեք ձեր ուժերը, աշխատեք համագործակցաբար, նայեք հեռուն, եղեք մաքսիմալիստ, մի վախեցեք դժվարություններից, գնացեք առաջ, հավատացեք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։

Ապագան կրթված, գործուն, հմտություններով զինված մարդկանցն է։ Օգտագործեք երիտասարդության ձեր տարիները՝ այդ որակները զարգացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Ավագյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am