Volkswagen-ը Crafter-ը դարձրել Է երկհարկանի տուն անիվների վրա

16:54, 11 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Volkswagen ընկերությունը հրապարակել Է Crafter ֆուրգոնի նոր տարբերակի առաջին լուսանկարները: Այն ստացել Է California XXL անվանումը եւ, Multivan-ի հիմքի վրա սովորական «Կալիֆոռնիայի» համեմատությամբ, ավելի Է մոտեցել «տուն անիվների վրա» հասկացությանը: Նորույթի պրեմիերան կկայանա օգոստոսի վերջին Դյուսելդորֆի պրոֆիլային ավտոշոուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կալիֆոռնիա»-ից» XXL-քեմպերի գլխավոր տարբերություններից մեկն Է դարձել շատ բարձր ամրակայված կտուրը: Սալոնի լուսնակարներ առայժ չկան, սակայն ամենայն հավանականությամբ ուղղաձիգ տարածությունը կօգտագործվի «երկրորդ» հարկում մահճակալ տեղադրելու համար:

Դատելով ըստ ինտերիերի սքեթչի՝ մոդելի «առաջին» հարկում տեղակայված Է գրեթե լիարժեք խոհանոց: Դրա հետ մեկտեղ վենի հանդերձման մեջ են մտնում սառնարանը, ինչպես նաեւ ցնցուղ եւ զուգարան կազմակերպելու հնարավորությունը: Ավտոմոբիլի կողային մասի վերեւի կողմից վերնածածկ Է տեղադրված: Նորույթի մասին լրացուցիչ մանրամասներ առայժմ չկան:


© 2009 ARMENPRESS.am