ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան

15:44, 11 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն օգոստոսի13-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը կմասնակցի Աստանայում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:


© 2009 ARMENPRESS.am