Նախարար Սուրեն Կարայանն այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրականգործակալություն» ԱՓԲԸ

15:04, 11 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն օգոստոսի 11-ին այցելել է «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ,  քննարկել է գործակալության գործունեությունը, առկա խնդիրները, ինչպես նաև անդրադարձել է կազմակերպության առաջիկա ծրագրերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ  խորհրդի նախագահ Սուրեն Կարայանը գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին։

© 2009 ARMENPRESS.am