Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին

13:40, 11 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանին ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն և ամենայն բարիք:

«Լինելով հայկական ֆուտբոլի պատմության լավագույն մարզիկներից մեկը՝ Դուք մեծ ավանդ եք ներդրել մարզաձևի զարգացման և տարածման գործում: 

Ձեր փայլուն մրցելույթները Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի կազմերում վառ հիշողություններ են թողել մարզասերների շրջանում: Բարձր գնահատականի է արժանի նաև Ձեր երկարամյա մարզչական աշխատանքը»,-ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:
 

© 2009 ARMENPRESS.am