Չինաստանում առնվազն 36 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով

10:52, 11 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 36 մարդ Է զոհվել, եւս 13-ը՝ տուժել օգոստոսի 10-ի երեկոյան Չինաստանում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Դեռեւս չպարզված պատճառով ավտոբուսը, որը Չենդու քաղաքից (Սիչուանի նահանգ) ընթանում Էր Լոյան քաղաք (Հենանի նահանգ) Պեկին-Կունմին արագընթացիկ ճանապարհին բարձ արագությամբ պատին Է բախվել թունել մտնելիս: Բոլոր տուժածներն ուղարկվել են բուժհաստատություններ:

Վթարի պահին ավտոբուսում եղել Է 49 մարդ Սկսվել Է պատահարի պատճառների ու հանգամանքների հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am