Կբացվի գեղանկարիչ Կարեն Սմբատյանի ծննդյան 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը

10:42, 11 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նկարիչների միությունում 2017 թվականի օգոստոսի 11-ին՝  ժամը 18:00-ին, կբացվի հայ մեծանուն գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անհատական ցուցահանդեսը՝  նվիրված գեղանկարչի ծննդյան 85-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև  օգոստոսի 15-ը:
Հանրությանը կներկայացվեն հայ կերպարվեստի ամենավառ վարպետներից մեկի` Կարեն Սմբատյանի ստեղծագործական գործունեությունը ներկայացնող շուրջ 60 գեղարվեստական աշխատանքներ` գրաֆիկականից մինչև խոշոր կտավային՝  մարդ-բնություն թեմատիկայով և մինչ այժմ չցուցադրված:
Ցուցահանդեսը կազմակերպել է «ԱՐՏ PR» ընկերությունը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am