Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին

20:10, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից, ողջունելով Քերոլայն Քոքսի Արցախ կատարած 86-րդ այցելությունը, նախարարը բարձր է գնահատել նրա հետևողական ջանքերը՝ ուղղված միջազգային ասպարեզում Արցախի ու նրա ժողովրդի շահերի պաշտպանությանը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ անաչառ տեղեկատվության տարածմանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, այդ թվում Արցախում բարոնուհու կողմից նախաձեռնված մարդասիրական ծրագրերի ընթացքի վերաբերյալ։


© 2009 ARMENPRESS.am