Հաստատվեց հաշմանդամություն ունեցող նախկին և զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը

15:34, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը հաստատեց Պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը:  ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ նախագծի համաձայն նշված անձանց բնակարանային ապահովությունն իրականացվելու է Երևան քաղաքում` սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու, իսկ այլ քաղաքային և գյուղական համայնքներում նաև բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով:

«Որոշմամբ սահմանվում է ըստ շահառուների կարգավիճակի բնակարանային ապահովման առաջնահերթությունները, հստակեցվում են աջակցության տրամադրման չափերը` ըստ քաղաքների և գյուղերի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը: 


© 2009 ARMENPRESS.am