Հայաստանում կանցկացվի երկօրյա ռոք միջազգային բացօթյա փառատոն

13:30, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 12-ին և 13-ին տեղի կունենա երկրում նախադեպը չունեցող բացօթյա երկօրյա ռոք միջազգային փառատոն, որը արդեն իսկ ռուսական և այլ միջազգային մեդիա գործակալությունների կողմից ճանաչվել է ԱՊՀ տարածքում սպասվող լավագույն հինգ երաժշտական փառատոններից մեկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ EPICRockOpenAirArmenia2017 փառատոնը տեղի կունենա Ծաղկաձոր քաղաքում, գլխավոր մարզադաշտի տարածքում:
Անթիվ վրաններ, ուրախ տրամադրություն, անկրկնելի հնչողություն, երկինք, աստղեր, խենթացնող երաժշտություն և անմոռանալի օրեր։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպիչներն  ապահովում են տեղափոխումը Երևանից Ծաղկաձոր և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև տրամադրում վրաններ գիշերակացի համար։


© 2009 ARMENPRESS.am