Facebook-ը ներկայացրել Է Watch տեսածառայությունը

13:24, 10 Օգոստոս, 2017
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը ներկայացրել Է առանձին ներդիրում Facrbook Watch տեսագրության համար նորացված ժապավենը, որն օգտատերերի համար կհեշտացնի մուտքը տեսահոլովակներ, որոնք միացված չեն դրանց նորությունների ժապավենին, եւ դրանց քննարկումն ընկերների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, աշխարհի խոշորագույն ցանցն առաջարկում Է հեռարձակող եւ մարզական առաջատար կազմակերպությունների կոնտենտի եւ իր սեփական միջոցներով արտադրված կոնտենտի բաժանորդագրում: Օգոստոսի 10-ից նոր գործառույթը մատչելի Է սոսկ ԱՄՆ-ում սահմանափակ թվով օգտատերերի, գրել Է TechCrunch-ը, բայց ժամանակի ընթացքում այն կծավալվի ամբողջ աշխարհում: «Տեսագրության դիտումը պատադիր չԷ, որ պասիվ լինի»,- իր բլոգում գրել Է ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

Ինչպես նշում են փորձագետները, Facebook-ը մտադիր Է մրցակցել YouTube տեսահոսթինգի, Didney կորպորացիայի հետ, որը նույնպես որոշել Է դուրս գալ այդ սեգմենտ, եւ ավանդական հեռուստաալիքների հետ: BBC-ն նշում Է, որ Facebook-ում տեսագրության համար առանձին ժապավեն Ամերիկայում գործարկվել Է անցյալ տարի, բայց մինչ օրս այնտեղ են հայտնվել հիմնականում ոչ մեծ սիրողական տեսահոլովակներ կամ նորությունների հակիրճ տեսահոլովակներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am