ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը առաջադիմել է

12:45, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջադիմել է մեկ աստիճանով և զբաղեցնում է 72-րդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ հրապարակումից հետո ազգային հավաքականը հանդիպում չի անցկացրել և ունի 480 վարկանիշային միավոր:

ՖԻՖԱ դասակարգման աղյուսակի նոր առաջատարն է  Բրազիլիայի հավաքականը,  երկրորդ տեղը  զբաղեցնում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, իսկ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան 3-րդ հորիզոնականում է:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը նահանջել է 6-րդ տեղը, Ռումինիան 42-րդն է, Դանիան՝ 46-րդը, Չեռնոգորիան՝ 52-րդը, իսկ Ղազախստանը՝ 105-րդը:

 


© 2009 ARMENPRESS.am