Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մասնակցել է ասորիների հիշատակի միջոցառմանը

12:43, 10 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 10  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն օգոստոս  7-ին մասնակցել է Ամերիկայի Ասորի-ամերիկացիների միության եւ Ասորիների ցեղասպանության («Սէյֆօ) ուսումնասիրության կենտրոնի համատեղ կազմակերպած ոգեկոչման միջոցառմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականին:

Հայ  Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ատենապետ Նորա Հովսեփյանն իր ելույթում ցավ է հայտնել, որ մինչ անցյալ տարի Միացյալ Նահանգների Կոնգրեսը եւ Եվրախորհրդարանը «Իսլամական պետութեան» կողմից գործադրած ոճիրները «ցեղասպանություն» որակեցին, սակայն նրանք մերժում են նույն որակումը տալ 100 տարի առաջ Թուրքիայի կողմից իրականացրած ոճիրներին՝ միաժամանակ լուռ մնալով «Իսլամական պետության»-ը բացահայտ աջակցելու Անկարայի կեցվածքին:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքապետը, Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամներ:

 


© 2009 ARMENPRESS.am