Հայաստան այցելած կանադահայ ամուսինները հայի համար միակ հայրենիքը Հայաստանն են համարում
10:53, 10 Օգոստոս, 2017Կանադայում 10 տարի համալսարանի գրադարանում աշխատելուց հետո Մարգար Շարապխանյանը 1979 թվականին որոշում է դպրոց հիմնել: Հայ օգնության միության օժանդակությամբ հիմնվեց ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը: «Սկսեցի մանկապարտեզից և ամեն տարի մեկ տարով բարձրացնում էի, այսպիսով՝ 75 աշակերտով սկսեցինք, հիմա վարժարանն ունի 650 աշակերտ: Մեր աշակերտները 18 տարեկանից համալսարան են գնում՝ 100 շրջանավարտից 97-ը այնտեղ համալսարան են ընդունվում: Դպրոցում թեև անգլերեն և ֆրանսերեն են անցնում, բայց հայկական դպրոց է»,- պատմում է Մարգար Շարապխանյանը:
Թեև խորհրդային տարիներին պարոն Մարգարը Հայաստան եկել է, բայց դա այն չէր: «1986 թվականին շրջանավարտներիս ծնողներին կանչեցի և ասացի՝ երեխաներին ժամացույց, խաչ կամ այլ իր նվիրելու փոխարեն Հայաստանի տոմս գնեք, և 22 հոգով եկանք Հայաստան: Խորհրդային տարիներն էին»:
Խոսելով կնոջ հետ Հայաստան գալու մասին՝ պարոն Մարգարը վստահեցրեց՝ ուշեցի են ինքն էլ, կինն էլ: «Չի դժգոհել ու չի դժգոհում: Հայաստան գալու համար պետք է նաև կինդ էլ ուզենա ու քեզ հետ գա: Մենակ չի լինի»,-ավելացրեց Մարգար Շարապխանյանը:
Այսօր էլ ամուսինները շատ ծրագրեր ունեն գյուղի հետ կապված: Կանադա վերադառնալու մտադրություն չունեն: Ուշիով հիացած են և այն համարում են իրենց միակ տունը:
Արմենուհի Մխոյան
© 2009 ARMENPRESS.am