«Գառնի»-ում կցուցադրվի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը

14:06, 9 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա կինոդիտումների կազմակերպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում: Այսուհետ շարժական մեծ էկրանին ֆիլմեր կներկայացվեն նաև այլ հուշարձանների տարածքներում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, շրջիկ կինոսրահը օգոստոսի 12-ին, ժամը 20.30-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կցուցադրի ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նկարահանված «Երազած նարինջներ» ֆիլմը: Մինչ այդ, հանդիպում-քննարկում է նախատեսվում ֆիլմի սցենարիստ Հասմիկ Մատիրյանի հետ:

Շուրջ մեկ ժամ տևողությամբ կինոնկարը` արմատներով մուսալեռցի սցենարի հեղինակի նախնիների ու հայոց ցեղասպանության մասին պատմող նրանց հիշողությունների էկրանավորումն է:

 


© 2009 ARMENPRESS.am