ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթ. Մխիթարյանը խաղը կսկսի առաջին րոպեներից, իսկ Ռոնալդուն պահեստայինների թվում է

21:51, 8 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում Երևանի ժամանակով 22:45-ին մեկնարկող ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցավեճում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա «Մանչեսթեր Յունաթեդ»-ի մեկնարկային կազմում, իսկ Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մրցավեճը կսկսի պահեստայինների նստարանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ»՝ Դե Խեա, Վալենսիա, Սմոլինգ, Լինդելյոֆ, Դարմիան, Մատիչ, Էրերա, Պոգբա, Լինգարդ, Մխիթարյան, Լուկակու

 «Ռոալ»՝ Նավաս, Կարվախալ, Ռամոս, Վարան, Մարսելու, Մոդրիչ, կազեմիրու, Կրոս, Իսկո, բենզեմա, Բեյլ:  


© 2009 ARMENPRESS.am