Սարկոզին հետաքննվելու Է Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման գործով. Telegraph
10:39, 4 Օգոստոս, 2017Հրատարակության տեղեկատվությամբ՝ ֆրանսիացի քննիչները ներկայում ուսումնասիրում են այն հարցը, թե Ֆրանսիայի նախկին նախագահը կարող Էր արդյոք միջոցներ ստանալ այն գործարքներից, որոնք քննարկվել են 2022 թվականի առաջնության անցկացման հայտ ներկայացնելու ժամանակ, ներառյալ Կատարին Փարիզի «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի վաճառքը:
Հետաքննության ուշադրությունը կենտրոնացած Է նաեւ մի քանի գործարքների վրա, ներառյալ Ֆրանսիայի՝ կումունալ ծառայություններ մատուցող ֆիրմաներից մեկի ձեռքբերումը Qatari Diar ներդրումային ընկերության կողմից:
Թերթը պնդում Է, որ Փարիզը եղել Է աշխարհի առաջնության իրավունքը Դոհային տրամադրելու գլխավոր կողմնակիցներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
© 2009 ARMENPRESS.am