Վարդան Պողոսյանը հեռացել է «Փյունիկ»-ից և հնարավոր է կարիերան շարունակի Մակեդոնիայում

17:34, 2 Օգոստոս, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ի ավագ Վարդան Պողոսյանն այլևս չի շարունակի ելույթները երևանյան ակումբում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է, և կողմերը որոշել են այն չերկարաձգել: «Փյունիկը» հայտնում է, որ 25-ամյա հարձակվողը պատրաստվում է տեղափոխվել արտասահման: Ակումբը շնորհակալություն է հայտնել Վարդանին ու հաջողություն մաղթել հետագա կարիերայում: Ըստ ԶԼՄ-ներում առկա լուրերի, Պողոսյանը կարիերան կշարունակի մակեդոնական «Ռաբոտնիչկի»-ում:


© 2009 ARMENPRESS.am