Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում նկատված օձին

16:36, 30 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hուլիսի 30-ին, ժամը 09:02-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի 4-րդ նրբանցքի տներից մեկի միջանցքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:


© 2009 ARMENPRESS.am