Ջորջ Քլունին իր երեխաների նկարները հրապարակելու համար դատի կտա ֆրանսիական ամսագրին

14:52, 29 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին մտադիր է դատի տալ ֆրանսիական Voici ամսագրին իր երեխաներին անօրինականորեն լուսանկարելու և նկարները հրապարակելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Նախորդ շաբաթ ֆրանսիական Voici ամսագրի լուսանկարիչներն անցան մեր ցանկապատի վրայով, բարձրացան ծառի վրա և այնտեղից ապօրինի կերպով լուսանկարեցին մեր երեխաներին: Լուսանկարիչները, գործակալությունը և ամսագիրը դատարանում օրենքի ամբողջ խստությամբ կենթարկվեն պատասխանատվության»,- ասվում է հայտարարության մեջ:


© 2009 ARMENPRESS.am