Արցախում ամուսնացող զույգերի թիվն աճել է

15:02, 28 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն 2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ մոտ 30%-ով ավելի (283): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունից:

Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարի՝ 86), շրջաններից՝ Մարտակերտում՝ 52 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):


© 2009 ARMENPRESS.am