Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետում

21:41, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆեդորսկին:

Ռուսասսատնի քննչական կոմիտեի Կրանսդորի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում հուլիսի 24-ին:  

«Իրականացվում է հետաքննություն, մահվան պատճառները հասկանալու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:

 


© 2009 ARMENPRESS.am