Կարեն Խաչանովը դուրս է եկել Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

20:12, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջին ռակետ հայազգի Կարեն Խաչանովը նվաճել է թենիսի ATP շարքի Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Խաչանովը 1/8 եզրափակիչում 7:6 (7:4), 5:7, 6:4 հաշվով հաղթել է բրիտանացի Ալյաժ Բեդենեին: Մրցավեճը տևել է 2 ժամ 27 րոպե:

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am