Հայազգի հոկեյիստը հրավիրվել է Ռուսաստանի հավաքական

19:51, 27 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիան հրապարակել է օլիմպիական հավաքականի կազմը, որը մասնակցելու է Sochi Hockey Open մրցաշարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրավիրվածների թվում է նաև «ԲՄԱ-Նևայի» հայազգի հարձակվող Անդրեյ Ալտիբարմակյանը:

Օգոստոսի 5-9-ը կայանալիք Sochi Hockey Open մրցաշարին կմասնակցեն նաև Պետերբուրգի ԲՄԱ-ն, Մագնիտոգորսկի «Մետալուրգը», չինական «Կունլունը», «ՀԿ Սոչին» ու Կանադայի հավաքականը:

 


© 2009 ARMENPRESS.am