Էդգար Մանուչարյանը ընդհանուր թիմի հետ կմարզվի մոտ օրերին

14:29, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանն ընդհանուր խմբի հետ կմարզվի մի քանի օրից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եկատերինբուրգի «Ուրալ»-ը սկսել է նախապատրաստվել Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի «Ուֆա»-ի դեմ խաղին: Մանուչարյանը դեռևս վերականգնվում է վնասվածքից և միայն մի քանի օրից կմարզվի ընդհանուր խմբի հետ:

Ազգային թիմի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վարազդատ Հարոյանը կատարել է հիմնական վազքային և նախավարժանքային մարզումը:


© 2009 ARMENPRESS.am