Լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս է եկել Եվրոպական փառատոնի եզրափակիչ

11:25, 26 Հուլիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարական Գյոռ քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնում լողորդ Արթուր Բարսեղյանը դուրս եկել եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լողի 50 մետր ազատ ոճում Հայաստանը ներկայացնող Բարսեղյանը գրանցել է 23.72 արդյունք և դուրս եկել եզրափակիչ:

Լողի եզրափակիչը կկայանա հուլիսի 26-ին:


© 2009 ARMENPRESS.am