Եմենում հումանիտար ճգնաժամն աննախադեպ պատասխան միջոցներ Է պահանջում. ՄԱԿ

10:13, 26 Հուլիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում հումանիտար ճգնաժամը եւ դրա առաջացրած՝ խոլերայի համաճարակն աննախադեպ պատասխան միջոցներ են պահանջում միջազգային հանարակցությունից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է ՄԱԿ-ի երեք գործակալությունների ղեկավարների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսի, Պարենավորման համաշխարհային կազմակերպության (ՊՀԿ) ղեկավար Դեւիդ Բիսլիի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ղեկավար Էնթոնի Լեյքի՝ հուլիսի 25-ին Սանայում տարածված համատեղ հայտարարության մեջ, որոնք երկիր են ժամանել պաշտոնական այցով:

Նրանք հայտնել են, որ համաձայնության են հասել Եմենի իշխանությունների եւ գործընկերների հետ համակարգելու գործողությունները, որպեսզի «փրկեն մարդկային կյանքերը եւ պատրաստվելու» հակամարտությամբ ընդգրկված երկրում «նոր ճգնաժամերին»: «Եմենի ճգնաժամը պահանջում Է աննախադեպ հակազդում,- ընդգծել են ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավանրները:- Մենք միջազգային հանրակցությանը կոչ ենք անում կրկնապատկելու Եմենի բնակիչներին աջակցություն ցույց տալու ջանքերը»:

ԱՀԿ-ի, ՊՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավարներն արձանագրել են, որ Եմենի հանդեպ ծառացել Է «աշխարհում ամենախոշոր հումանիտար ճգնաժամի պայմաններում խոլերայի վատթարագույն համաճարակը»: ՄԱԿ-ի տվյալներով՝ միայն վերջին երեք ամսում երկրում գրանցվել Է խոլերայի կասկածանքի 400 հազար դեպք եւ դրա հետ կապված 1,9 հազար մահ: Ամեն օր վտանգավոր հիվանդությամբ են վարակվում հազարավոր մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am