ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների խստացման օրինագծին

10:00, 26 Հուլիս, 2017
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց այն օրինագծին, որը նախատեսում Է ամերիկյան միակողմանի պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ: Օրինագծի ընդունման օգտին տրվել Է 419 ձայն, դեմ՝ սոսկ երեքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այժմ փաստաթուղթը պետք Է քննարկեն Սենատում: Սպասվում Է, որ վերին պալատը նույնպես կընդունի այդ օրինագիծը, որը Կապիտոլիումի բլրին վայելում Է ինչեպս Դեմոկրատական, այնպես Էլ կառավարող Հանրապետական կուսակցության լայն պաշտպանությունը: Այնուհետեւ փաստաթուղթը, որն ստացել Է «Օրենք պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» անվանումը, կդրվի Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանին: Սպիտակ տունը վերջին օրերին ազդանշաններ Էր տալիս, թե Թրամփը պատրաստ Է ստորագրելու սույն օրինագիծը:

Իրանի եւ ԿԺԴՀ-ի նկատմամբ նոր պատժիչ միջոցները Ներկայացուցիչների պալատի կողմից սկզբնապես մշակվել Էին առանձին, բայց վերջին պահին միացվել են հակառուսական պատժամիջոցների փաստաթղթին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am